ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ ԱՀ պետնախարարի արդեն նախկին նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ հունիսի 1-ից վայր է դնում ԱՀ պետնախարարի լիազորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







