ԱՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում անցած գիշեր հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ 1973 թվականին ծնված Վրեժ Ալբերտի Պողոսյանը, ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել տնից ու չի վերադարձել:
Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը, որը հրապարակել է քաղաքացու լուսանկարը:
«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք Վրեժ Պողոսյանի մասին տեղեկություն իմանալու դեպքում անհապաղ զանգահարել 1-02 հեռախոսահամարին, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



