Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

Վերոնան իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Վերոնան իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Անցնող ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձել էր զոհը սարսափելի զինված հակամարտության, որն իրականացվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ թուրքական բանակի և ջիհադիստ վարձկանների աջակցությամբ»,- նշել է քաղաքային խորհրդում ներկայացված նախագիծն առաջինը ստորագրած Ալբերտո Զելգերը՝ ընդգծելով, որ եկել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը կյանքի կոչելու ժամանակը:

Նախագիծը ստորագրած քաղաքային խորհրդի մեկ այլ անդամ՝ Վիտո Կոմենչինին նկատել է, որ Էրդողանի քաղաքականությունը լուրջ ապակայունացնող գործոն է դարձել տարածաշրջանում: «Այսօր՝ գրեթե մեկ դար անց, հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքներից հետո, որոնք չափազանց երկար մնացին անտեսված արևմտյան պետությունների կողմից, նոր բռնություններ կիրառվեցին, որոնք պետք է ուղղակիորեն դատապարտման արժանանան»,- ասել է նա:

Նախագծով առաջարկվում է նաև Վենետոյի շրջանում առաջ մղել նախագծեր, որոնք թույլ կտան ավելի մանրամասն ու հանգամանալից, այդ թվում և կրթության նախարարության աջակցությամբ ու դպրոցների ներգրավմամբ, ուսումնասիրել հայ ժողովրդի հետ տեղի ունեցած իրադարձությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+