Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է ТАСС-ը:
«Նոյեմբերի 25-ին Սենատն ընդունել է բանաձև, որը կոչ է անում Ֆրանսիայի իշխանությունները ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Քվեարկությանը նախորդած բանավեճերի ժամանակ ԱԳՆ-ին առընթեր պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հիշեցրել է այդ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը, — նշվում է հաղորդագրության մեջ: Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձև ընդունեց:
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







