Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Թրյուդոյին քայլեր ձեռնարկել Արցախը փրկելու համար

Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Թրյուդոյին քայլեր ձեռնարկել Արցախը փրկելու համար

Կանադայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել վարչապետ Ջասթին Թրյուդոյին Արցախում վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է TorontoHye-ն: Կանադայի վարչապետին ուղղված նամակում կոմիտեն իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ:

Ուղերձում նշվում է նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության պայմանագիրը: Այս կապակցությամբ կոմիտեն Ջասթին Թրյուդոյին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել Արցախը փրկելու համար եւ մշտական արգելք դնել Թուրքիային զենքի կործանարար եւ անպատասխանատու վաճառքի վրա:

«Այս աղետալի համաձայնագիրը շատ իրական սպառնալիք է հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ կայունության եւ անվտանգության համար: Ավելին, այս համաձայնագրի հետեւանքներն էական վստանգ կստեղծեն Հայաստանի եւ Արցախի ազգային ինքնության համար, կապակայունացնեն Հայաստանի տնտեսական ներուժը, սպառնում են տարածաշրջանի ժողովրդագրական կազմին` միաժամանակ ճանապարհ հարթելով Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շարունակելու պետության կողմից ֆինանսավորվող էթնիկական զտման եւ մշակութային յուրացման արշավն Արցախում եւ դրա սահմաններից դուրս»,- նշված է կոմիտեի համանախագահների նամակում:

«Այսպես կոչված խաղաղության եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը 1990-ականներից ի վեր պատասխանատու է հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդության համար»,- գրում են ուղերձի հեղինակները:

Նամակում խոսվում է նաեւ Կանադայի եւ միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների իսպառ բացակայության մասին, որոնք Թուրքիային եւ Ադրբեջանին թույլ կտային անպատիժ շարունակել իրենց հանցագործությունները:

«Միջազգային հանրությունը եւ Կանադան ոչ միայն չկարողացան դատապարտել Թուրքիային եւ Ադրբեջանին, այլեւ չկարողացան աջակցել միջազգայնորեն ճանաչված միջնորդական գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` թույլ տալով Թուրքիայի նման վտարակ պետություններին իրենց կամքը պարտադրել միջազգային հանրությանը: Սա միջազգային հանրության կողմից ագրեսորներին պատշաճ կերպով դատապարտել չցանկանալու եւ հրաժարվելու եւ բանակցային գործընթացի հետեւում թաքնվելու արդյունք է, որը նրանք նույնիսկ պարտադրել չկարողացան»,- նշվում է նամակում:

Ավելին, Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կանադական տեխնոլոգիայի օգտագործումը սուր քննադատության էր ենթարկվել` նշելով, որ առանց այդպիսի բարդ տեխնոլոգիայի օգտագործման Ադրբեջանը չէր ունենա ոչ անհրաժեշտ ռազմավարական առավելություն Հայաստանի նկատմամբ, ոչ էլ տասնյակ անմեղ հայերին սպանելու հնարավորություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+