ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստ է հրավիրել։ Այս մասին նշված է Twitter-ի` Ալբանիայում ԵԱՀԿ–ի ներկայացուցչության պաշտոնական էջում։
«Հատուկ նիստում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները»,– նշված է գրառման մեջ։
Կզեկուցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նիստը կկայանա Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 17։00–ին (տեղի ժամանակով)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







