Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:25

Պղինձ՝ Չինաստանին, ոսկի՝ Բաքվին․ ինչպես է Ադրբեջանը շահագործում Արցախի հանքավայրերը

Պղինձ՝ Չինաստանին, ոսկի՝ Բաքվին․ ինչպես է Ադրբեջանը շահագործում Արցախի հանքավայրերը

Բաքուն նախատեսում է Կաշենի հանքավայրից Չինաստան մատակարարել գրեթե 1 մլրդ դոլարի պղինձ, իսկ Սոթքի հանքավայրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածի շահագործման համար ներդնել 250 մլն դոլար։ Ադրբեջանական իշխանություններն այս նախագծերը ներկայացնում են որպես հանքարդյունաբերության ընդլայնման ծրագրի մաս։

Armenia Today-ն ուսումնասիրել է հայտարարված ներդրումները, ժամկետներն ու արտահանման ծրագրերը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մարտակերտի շրջանում աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ Քարվաճառում և Կովսականում նախատեսվում է դրանք սկսել «մոտ ապագայում»։ Նա նաև հանձնարարել է ժամանակակից մեթոդներով ճշտել հանքավայրերի պաշարները և ընդլայնել երկրաբանական հետախուզությունը։

Ալիևը սեպտեմբերի 23-ին հաստատել է հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիրը։ Ըստ Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի՝ նախատեսվող ներդրումները կազմում են շուրջ 3,12 մլրդ դոլար։ Այս գումարը վերաբերում է Ադրբեջանի ոլորտային ամբողջ ծրագրին, ոչ միայն Արցախի հանքավայրերին։

Կաշեն․ պղինձ՝ չինական շուկայի համար

Մարտակերտի շրջանում Բաքուն արդեն շահագործում է Կաշենի հանքավայրը, որն ադրբեջանական կողմն անվանում է «Դեմիրլի»։ AzerGold-ի՝ հունվարի 13-ի հաղորդագրության համաձայն՝ հանքավայրի վերամշակման համալիրի տարեկան հզորությունը կազմում է 5,6 մլն տոննա հանքաքար։ Ընկերությունը հայտնել է, որ 2025-2030 թվականներին նախատեսվում է Չինաստան արտահանել խտանյութի կազմում 85 000 տոննա պղինձ՝ ընդհանուր 1,6 մլրդ մանաթ արժեքով։

Նույն հաղորդագրության համաձայն՝ համալիրի հանքարդյունահանման և արտադրական տարածքն զբաղեցնում է 929 հեկտար։ Նախնական երկրաբանական հետախուզության տվյալներով՝ հանքավայրում առկա է շուրջ 470 000 տոննա պղնձի լրացուցիչ պաշար, որի արդյունահանելի ծավալը նախատեսվում է ճշտել հետագա ուսումնասիրություններով։

Սոթք․ 250 մլն դոլարի ներդրում և արդյունահանում՝ 2028 թվականից

Քարվաճառի ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են Սոթքի հանքավայրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, որն ադրբեջանական կողմը ներկայացնում է «Սոյուդլու» կամ «Զոդ» անվանումներով։ AzerGold-ի տվյալներով՝ այնտեղ 2025 թվականի օգոստոսից կատարվել էին երկրաբանական ուսումնասիրություններ և, ընդհանուր առմամբ, 18 000 մետր հորատման աշխատանքներ։ Ընկերությունը JORC միջազգային չափորոշիչով գնահատված արդյունահանելի մնացորդային պաշարը ներկայացնում է 1,03 մլն ունցիա ոսկու չափով։

Ընկերությունը սեպտեմբերին հայտնել էր հանքավայրում հորատապայթեցման առաջին աշխատանքներն իրականացնելու մասին։

Կովսականն Ադրբեջանն օկուպացրել էր 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի՝ նույն տարվա հոկտեմբերի 21-ի հրապարակման մեջ այդ տարածքում գտնվող հանքավայրի պաշարները ներկայացվել էին 6,5 տոննա ոսկու և 3000 տոննա պղնձի չափով։

Վեժնալի․ մուտք՝ պատերազմից հետո, պաշարների գնահատում՝ տարիներ առաջ

Վեժնալիի հանքավայրը դեռ 1997 թվականին ներառվել էր Ադրբեջանի կառավարության հետ կնքված արտադրանքի բաժանման համաձայնագրում։ Սակայն, ըստ Anglo Asian Mining ընկերության, այն հանքավայր մուտք գործելու հնարավորություն ստացել էր միայն 2021 թվականին։

Համաձայնագրում 2024 թվականին կատարված փոփոխությամբ ադրբեջանական կողմը ներկայացնող Բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը փոխարինել էր AzerGold-ը։

Ալիևը նաև մեղադրել է հայկական կողմին՝ Քարվաճառի, Բերձորի և Կովսականի «տարածքներում շուրջ 60 000 հեկտար անտառային ֆոնդ ոչնչացնելու, ծառերը հատելու և փայտանյութը վաճառելու» մեջ։ Նա պնդել է նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո հայկական կողմի հեռանալու ընթացքում որոշ տարածքներում «անտառներ են այրվել»։

Սուրեն Գաբրիելյան

Կարդացեք նաև՝ 

Բաքուն Սոթքի հանքավայրի մոտակայքում ճանապարհներ է կառուցում և նախատեսում է սկսել դրա շահագործումը․ ԶԼՄ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+