Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:17

«Ուժեղ Հայաստան»-ն արցախցիների վերադարձի հարցն առաջնահերթություն է անվանել

«Ուժեղ Հայաստան»-ն արցախցիների վերադարձի հարցն առաջնահերթություն է անվանել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն արցախցիների անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանությունն իր առաջնահերթություններից է համարում, ասված է Արցախի կորստի և հայ բնակչության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ տարածած կուսակցության հայտարարությունում։

Կուսակցությունը մտադիր է միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել արցախահայության իրավունքների, ինչպես նաև նրանց սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերը։

Հայտարարությունում տեղի ունեցածի պատասխանատվությունը վերագրվում է ամիսներ տևած շրջափակումից հետո Արցախի դեմ հարձակում իրականացրած Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանի գործող իշխանություններին, որոնց քաղաքականությունը կուսակցությունը ձախողված է որակել։

«Արցախի կորուստը միայն արցախահայության ողբերգությունը չէ։ Այն համազգային ցավ է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի և առնչվում է մեր ժողովրդի պատմական հիշողությանը, իրավունքներին ու արժանապատվությանը»,- ասվում է հայտարարությունում։

«Ուժեղ Հայաստանը» նաև հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի թեման դուրս մղել հանրային օրակարգից։

Կուսակցությունն ընդգծել է, որ պատմական իրողությունները չեն կարող քաղաքական որոշմամբ մոռացության մատնվել, իսկ բնակչության բռնի տեղահանումը չի վերացնում նրա իրավունքները։

Կուսակցությունը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և մյուս հայերին, որոնք, ինչպես նշվում է հայտարարությունում, ապօրինի պահվում են Ադրբեջանում։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողություններին հաջորդել էր ավելի քան 100 000 հայի բռնի տեղահանումը Հայաստան։ 

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+