Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:49

Շվեյցարացի պատգամավորներն Արցախի նախագահի պաշտոնակատարին ներկայացրել են Արցախի հայերի վերադարձի մասին բանաձևի կատարման ընթացքը

Շվեյցարացի պատգամավորներն Արցախի նախագահի պաշտոնակատարին ներկայացրել են Արցախի հայերի վերադարձի մասին բանաձևի կատարման ընթացքը

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը Արցախի նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին ներկայացրել են Շվեցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, հայտնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցում էին «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները, կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը ևՊետեր Ֆուխսը, ինչպես նաև ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։

Դանիելյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման համար տարվող աշխատանքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև անդրադարձել ժողովրդի սոցիալական և հոգեբանական ընդհանուր իրավիճակին։

Նա Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով պարգևատրել է Էրիխ Ֆոնտոբելին և շնորհակալագրեր հանձնել Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին ու Ջոն Այբներին։

Նշվում է, որ ներկաները տեսակետներ են փոխանակել երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։

Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը գործարկվել է 2025թ․ մարտին՝ Շվեյցարիայի Ֆեդերալ ժողովի երկու պալատների կողմից միաձայն ընդունված նախաձեռնությամբ։ Այն պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել չեզոք միջազգային հարթակ՝ Ադրբեջանի իշխանությունների և տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև երկխոսության համար՝ միջազգային միջնորդությամբ և պաշտպանական երաշխիքներով։

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսին իր աշխատանքն էր սկսել Լեռնային Ղարաբաղի հարցով «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության» հանձնաժողովը։ 19 պատգամավորից կազմված հանձնախմբի նպատակն է օժանդակել արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը, որը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+