Եվրոպական հանձնաժողովը կասկածի տակ է դնում Թուրքիայի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, այդ իսկ պատճառով ԵՄ անդամակցության բանակցությունները կասեցված են, ասված է հանձնաժողովի 2025 թվականի Թուրքիայի վերաբերյալ զեկույցում։
Եվրոպական հանձնաժողովը մտահոգված է ընդդիմության անդամների դատական հայցերի և ձերբակալությունների քանակով։
«Ժողովրդավարական չափանիշների, դատական անկախության և հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի վատթարացման խնդիրը մնում է չլուծված։ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները կասեցված են 2018 թվականից ի վեր»,- նշված է փաստաթղթում։
Թուրքիայի անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ սկսվել էին 2005 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր բազմիցս կասեցվել քաղաքական անհամաձայնությունների պատճառով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Եվրոպական քաղաքական հանրության (ԵՔՀ) գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի մայիսի 4-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







