Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 54, մահացել` 2 մարդ, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Նշվում է, որ Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2 758 դեպք, բուժվել է 1 789, մահացել՝ 35 մարդ: Այս պահին հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 934 անձանց բուժումը, որոնցից 30-ի վիճակը գնահատվում է ծանր, 44-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց նորմալ են զգում:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 208 546 թեստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







