«Sputnik Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Բաքվում կալանքից ազատվելուց հետո ժամանել է Մոսկվա։
«Շնորհակալություն մեր դիվանագետներին և Բաքվում մեր դեսպանատանն օգնության և աջակցության համար։ Ես ինձ լավ եմ զգում, և ուրախ եմ տուն վերադառնալու համար»,- ասել է նա։
Հոկտեմբերի 24-ին փոխվել էր Բելոուսովի խափանման միջոցը․ նա ուղարկվել էր տնային կալանքի։ Գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ էր արձակվել հոկտեմբերի 10-ին:
Նրանք ձերբակալվել էին հունիսի 30-ին Բաքվում՝ «Sputnik Ադրբեջանի» գրասենյակի խուզարկությունների ժամանակ։ Ձերբակալվել էր նաև գործակալության մի քանի այլ աշխատակից՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման մեղադրանքներով։






































