Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:55

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանքի» նախկին առաջնորդ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել, հայտնում է apsny.ge-ն: 

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով, որը վերաբերում է հատկապես խոշոր եկամուտների հետ կապված փողերի լվացմանը։

Գործակալության տվյալներով՝ իր պաշտոնավարման ընթացքում Ղարիբաշվիլին «գաղտնի և ակտիվորեն զբաղվել է ձեռնարկատիրական գործունեության տարբեր տեսակներով՝ իր հայտարարագրերում կեղծ տեղեկություններ տրամադրելով, պնդելով, որ ընտանիքի անդամից նվերներ է ստացել խոշոր գումարներ»։

Մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Նրա բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել է մոտ 6,5 միլիոն դոլար, թանկարժեք ժամացույցների հավաքածու և այլ զարդեր։

Գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում Ղարիբաշվիլին ստացել է առանձնապես խոշոր չափերի անօրինական եկամուտ։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «շատ տխուր և ցավալի է» որակել Ղարիբաշվիլիի դեմ մեղադրանքները՝ պնդելով, որ նոր է իմացել նախկին վարչապետի անօրինական գործունեության մասին։

«Իրակլիին վաղուց եմ ճանաչում, միասին ենք 2012 թվականից, նա մեր ընկերն էր: Սա կոտրում է իմ սիրտը: Սպասենք հետաքննությանը։ Դուք գիտեք, որ նա լքել է կուսակցությունը, հեռացել է քաղաքական գործունեությունից: Վերոնշյալ փաստը, որի մասին լսում ենք վերջին օրերին, տխուր և ցավալի է: Ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Կալաձեն։ 

Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան հայտարարությունն արել էր ապրիլի 25-ին։ Միաժամանակ, նա բացառել էր ընդդիմությանը միանալու հնարավորությունը։

2012-2013 թվականներին Ղարիբաշվիլին Վրաստանի հասարակական կարգի նախարարն էր, 2013-2015 թվականներին նա առաջին անգամ գլխավորել էր կառավարությունը, 2019-2021-ին զբաղեցրել էր երկրի Պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2021-2024թթ.՝ երկրորդ անգամ Վրաստանի վարչապետի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+