Թուրքիայում ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից ընդհանուր առմամբ 95.780 կորոնավիրուսային վարակով հիվանդներ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։
Աղբյուրի համաձայն՝ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից (COVID-19) ևս 55 մահվան ելքեր, մահացածների ընդհանուր թիվը հասել է 3841-ի:
Անցած մեկ օրում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1114 նոր դեպք։ Գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 139.771-ի։
Անցած մեկ օրում կորոնավիրուսի 32.722 թեստ է կատարվել, համաճարակի սկսվելուց ի վեր Թուրքիայում անցկացվել է 1.403.320 թեստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







