Թուրքիայի և Բուլղարիայի հատուկ նշանակության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել։ Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։
Նշվում է, որ երկու երկրների հատուկ նշանակության ուժերը վարժանքներ են անցկացրել՝ քարանձավներում և թունելներում, քաղաքային մարտերում, բժշկական օգնության և հատուկ հետախուզական գործողություններ իրականացնելու հմտությունների համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում անցկացվել են բազմազգ հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ, որոնց մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ:






































