Նյու Յորքում այցով գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կապ հաստատել իր հետ, հաղորդում է Ekhokavkaza-ն:
«ԱՄՆ նախագահին ասացի, որ մեր հարաբերությունները նոր էջից սկսելու ժամանակն է։ Նա խոստացավ վերադառնալ այս հարցին և կապ հաստատել ինձ հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:
Կավելաշվիլին նաև հայտնել է, որ վրացական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի, Առևտրի նախարարի հետ: Արդյունքների մասին չի նշել:
Նա նաև սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում հանդես էր եկել շուրջ 10 րոպեանոց ելույթով՝ աշխարհին դիմելով վրացերեն։ Իր ելույթում Կավելաշվիլին չէր անդրադարձել ներքաղաքական հարցերին։
Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվել էին 2024 թվականի մայիսից, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունել էր «օտարերկրյա գործակալների» մասին անունն ստացած օրենքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







