Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը չինական Aerospace Long-March International (AlIT) ընկերության խորհրդի նախագահ Հու Չժուն Մինի հետ քննարկել է AlIT-ի հետ համագործակցությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրանց փոխանցմամբ՝ բացի Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և ALIT-ի միջև փոխգործակցության հնարավորությունների մասին խոսելը, կողմերը նշել են Չինաստանի և Ադրբեջանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում «հաջող համագործակցությունը»:
Aerospace Long-March International-ը Չինաստանի աերոտիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի (CASC) ստորաբաժանում է, որը Չինաստանի պաշտպանական արդյունաբերության 10 խոշորագույն կորպորացիաներից մեկն է: CASC-ն արտադրում է տարբեր դասերի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







