Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուս ռեփեր Տիմատիի (իսկական անունը՝ Թիմուր Յունուսով) նկատմամբ հետախուզում է հայտարարել, հայտնել է ՌԲԿ-ն։
Ավելի վաղ՝ հունիսին, ՈւԱԾ-ն հեռակա կարգով մեղադրանք էր առաջադրել երաժշտին՝ մուտքի կանոնները խախտելու և Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու համար։ Բացի այդ, Տիմատին ներառված էր «Միրոտվորեց» կայքի ցուցակներում։
2014 թվականից Ուկրաինայում ստեղծված «Միրոտվորեց» կայքը հրապարակում է այն անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների, լրագրողների, դերասանների և երաժիշտների անձնական տվյալները, որոնք կապված են Ղրիմ և Դոնբաս կատարած ուղևորությունների կամ «Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող գործողությունների» հետ։
Հունիսին ՈւԱԾ-ն հետախուզում էր հայտարարել ռուս երգիչ և ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովի նկատմամբ։ Նա մեղադրվում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ։




































