Եվս 6 հիվանդ ապաքինվել Է Վրաստանում նոր կորոնավիրուսից։ Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում, stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօր Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 615-ի, այդ թվում կա 275 ապաքինված հիվանդ։
Արտասահմանից երեք քաղաքացիների տեղափոխել են Վրաստան՝ ուժվելու համար, 9 մարդ մահացել է։
5002 քաղաքացիներ գտնվում են կարանտինի, 485-ը՝ ստացիոնար հսկողության տակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







