Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն Ադրբեջանում հասել է 2127-ի, մեկ օրում հայտնաբերվել է 67 վարակակիր, մահացել են ևս երկու հիվանդներ, հաղորդում Է Trend-ը՝ վկայակոչելով հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբը:
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 67 դեպք է հայտնաբերվել, 28 մարդ բուժվել է, երկուսը մահացել են։ Այսօր մեր երկրում կորոնավիրուսով վարակվելու 2127 դեպք է հայտնաբերվել, 1536 մարդ բուժվել է, 28 մարդ՝ մահացել, 563-ը շարունակում են բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նրանցից 24-ի վիճակը գնահատվում է ծանր, 33-ը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը կայուն է»,-ասված Է շտաբի մամուլի տեղեկագրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







