Սիրիայի Արտաքին գործների նախարարությունն արձագանքել է Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությանը: Այս մասին հայտնում է ermenihaber-ը՝ հղում անելով Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալությանը։
Սիրիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ թուրքական ռեժիմի պարագլխի կատարած սին հայտարարությունները միայն իրականությունից կտրված մարդը կարող է անել:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ եթե նույնիսկ նվազագույն վնաս հասցվի իրենց զինվորներին, ապա ամենուրեք կհարվածեն սիրիական վարչակարգի ուժերի դիրքերին։
Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում թուրքական բանակի 13 զինվոր էր սպանվել:
Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







