Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել առաջիկա օրերին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունը, որտեղ առաջնորդները կքննարկեն իրավիճակը Իդլիբում, հայտնում Է ՏԱՍՍ-ը:
«Նրանք (ՌԴ-ի և Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայի բանակցություններում) մտքեր են փոխանակել հրադադարի ռեժիմի հաստատման, Սոչիի հուշագրի պայմանների կատարմանը վերադառնալու, ինչպես նաև համատեղ պարեկության վերաբերյալ։ Եթե Մոսկվայում բանակցություններում արդյունքներ չլինեն, ապա առաջիկա օրերին կարող են բանակցություններ տեղի ունենալ նախագահների մակարդակով», — Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքը մեջբերում է TRT հեռուստաալիքը։
Թուրքական պատվիրակությունը, որը գլխավորում է ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը, Մոսկվայում է գտնվում փետրվարի 17-ից, ռուս գործընկերների հետ քննարկում է սիրիական Իդլիբի իրադրությունը:
Նշենք,որ վերջին շրջանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունն առաջացել է Սիրիայի Իդլիբ քաղաքի վերաբերյալ երկու պետությունների տարբեր դիրքորոշումների հետևանքով։ Սիրիայի կառավարական բանակը ռուսական կողմի օգնությամբ սկսել է շարժվել, իսկ թուրքական կողմը փորձում է այդտեղ պահել իր ազդեցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







