Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:31

Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել է Անկարային F-35 կործանիչներ մատակարարելու հարցը

Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել է Անկարային F-35 կործանիչներ մատակարարելու հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելու հարցը, տեխնիկական խորհրդակցություններն արդեն սկսվել են, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանի խոսքով՝ Անկարան չի հրաժարվել F-35 ծրագրին մասնակցելուց, և այն ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական գործընթաց է, իսկ Թուրքիան անարդարացիորեն հեռացվել է այս ծրագրից։

«Մենք անընդհատ քննադատել ենք այս քայլը, որն անհամատեղելի է դաշինքի ոգու հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով երկրի պաշտպանունակության ամրապնդմանը՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է մեծացնել հրթիռային ներուժն իր ՀՕՊ համակարգերի զարգացման շրջանակներում:

«Թուրքիայի ՀՕՊ համակարգը հասցրել ենք որոշակի մակարդակի, բայց դա բավարար չէ: Պետք է ամրապնդենք մեր հրթիռային հնարավորությունները: Մենք ստեղծում ենք «համակարգերի համակարգ»՝ «Պողպատե գմբեթ», տարբեր մակարդակներում ինտեգրելով ՀՕՊ համակարգերը, սենսորները և էլեկտրոնային պատերազմի համակարգերը», — ասել է Թուրքիայի ղեկավարը։

2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին դիմել էր գնելու 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնելու այդ տեսակի 80 մարտական ​​ինքնաթիռ, որոնք արդեն օգտագործվում էին երկրի ռազմաօդային ուժերում: 2024 թվականի փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը չէր առարկել Թուրքիային F-16-ների վաճառքին, քանի որ Անկարան հավանություն էր տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+