Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 30-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,932-ի, հիվանդներից 900-ն արդեն բուժվել է, մահացել է 30 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 517 դեպք, մահացել է 6 մարդ, հիվանդներից 178-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,766 դեպք, 23 մարդ մահացել է, 1,267-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 117,589 դեպք, ապաքինվել է՝ 44,040-ը, գրանցվել է մահվան 3,081 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 93,657-ի, ապաքինվել է 73,791 մարդ, արձանագրվել է 5,957 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 99,399-ի, ապաքինվել է 10,286 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 972 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







