Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսային վարակով 18 491 անձ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 115 մահվան ելքով դեպք է գրանցվել, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2 491-ի:
Անցնող 24 ժամերի ընթացքում երկրում հաստատվել է վարակի 3 116 նոր դեպք, իսկ վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 101 790-ի։
Անցած օրվա ընթացքում կատարվել է Covid-19-ի առկայության 40 962 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից կատարվել է 791 906 թեստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







