Ադրբեջանում վարակի 38 նոր դեպք է հայտնաբերվել, 79 մարդ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Trend-ը։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 436 դեպք, բուժվել է 791, մահացել է 19 մարդ:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 626 անձանց բուժումը: 16 հիվանդների վիճակը գնահատվում է ծանր, 23-ը՝ միջին ծանրության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







