Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն սկսել «մաքուր էջից»․ Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն սկսել «մաքուր էջից»․ Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը թարմացնել կոնկրետ ճանապարհային քարտեզով, կոնկրետ ցուցանիշներով և կոնկրետ նպատակներով և ամեն ինչ սկսել «մաքուր էջից», հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

«Մենք շահագրգռված ենք հարաբերությունների վերականգնմամբ։ Ավելին՝ հայտարարել ենք, որ ցանկանում ենք մաքուր էջից սկսել ռազմավարական գործընկերությունը, ցանկանում ենք դա անել կոնկրետ ճանապարհային քարտեզի օգնությամբ»,- ասել է նա։ 

Ըստ Կոբախիձեի՝ դա կարող է լինել ճանապարհային քարտեզ, որը մշակվել է ԵՄ-Վրաստան հարաբերությունների համար, օրինակ՝ ասոցացման օրակարգով։

«Ուրախ ենք, որ նոր նախագահի վարչակազմի հետ կիսում ենք ընդհանուր արժեքներ։ Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Թրամփի վարչակազմը կարո՞ղ է ամբողջությամբ հաղթել ԱՄՆ-ում Deep State-ին։ Մենք, ընդհանուր առմամբ, լավատես ենք և, կրկնում եմ, լիովին պատրաստ ենք վերականգնել վրաց-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է վարչապետը։

Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ էր կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ըստ որի՝ Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» գործողությունները քայքայել են ժողովրդավարական ինստիտուտները, թույլ են տվել ոտնահարել մարդու իրավունքները և զսպել հիմնարար ազատությունների իրականացումը Վրաստանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+