Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:48

Պուտինն Ալիևի հետ զրույցում ներողություն է խնդրել ՌԴ օդային տարածքում AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար

Պուտինն Ալիևի հետ զրույցում ներողություն է խնդրել ՌԴ օդային տարածքում AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում AZAL ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

«Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար և ևս մեկ անգամ խորը և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ գործակալության՝ զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, երբ «Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»։

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալիևի վարչակազմին, հայտնել են, որ Ադրբեջանի նախագահը զրույցի ընթացքում «հայտարարել է, որ AZAL ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտության»։

Նշվում է, որ կողմերն «ընդգծել են այս ողբերգության բոլոր մանրամասների հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը»։ Ալիևը նաև հայտնել է, որ ստեղծվել է միջազգային փորձագետներից կազմված հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։

Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում գտնվել էր 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ավիավթարի հետևանքով 38 մարդ էր զոհվել, 29 փրկվածներ հոսպիտալացվել էին։ Ավելի ուշ ադրբեջանական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ինքնաթիռի կործանման պատճառը Գրոզնիին մոտենալու ժամանակ արձակված ռուսական «երկիր-օդ» հրթիռն էր, որի բեկորները պայթել էին ինքնաթիռի մոտ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+