Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզությունը երկրի հյուսիս-արևմուտքում ձերբակալել է տղամարդու, ով մեղադրվում է «հարևան երկրի լրտեսական գործակալության» հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է PressTV-ն՝ հղում անելով IRGC-ին:
Ըստ հրապարակման՝ ձերբակալությունն իրականացվել է Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգում, որը սահմանակից է Ադրբեջանին։ Նշվում է, որ ձերբակալվածը հանձնվել է դատական մարմիններին՝ քրեական գործ հարուցելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







