Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մտադիր չէ լքել Օրբելիանի պալատը՝ նախագահական նստավայրը, հայտնում է Sputnik Грузия-ն։
Նա նախագահական ընտրություններն անվանել է հերթական «սադրանք»։
Վրաստանի խորհրդարանում վաղը ժամը 09:00-14:00-ն կանցկացվեն նախագահական ընտրություններ։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։ Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։