Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:01

Իրանն ու Ադրբեջանը քառօրյա զորավարժություններ են սկսել

Իրանն ու Ադրբեջանը քառօրյա զորավարժություններ են սկսել
Beautiful national state flags of Iran and Azerbaijan together at the sky background. 3D artwork concept.

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերն ադրբեջանական բանակի հետ համատեղ զորավարժություններ են սկսել Իրանի հյուսիս-արևմուտքում, հայտնել է IRNA-ն՝ հղում անելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությանը։

«Արաս» համատեղ զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 24-ին և կտևեն մինչև նոյեմբերի 27-ը։ Դրանք տեղի են ունենում Իրանի Արդաբիլ նահանգի Ասլան-Դուզ սահմանամերձ շրջանում՝ ԻԻՀ ցամաքային զորքերի և ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։

«Զորավարժությունների նպատակը Բաքվի հետ կապերի ամրապնդումն ու անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարում համագործակցությունն է, նաև՝ ապահովել ընդհանուր սահմանների անվտանգությունը, ուժեղացնել ռազմական կարողությունները և զարգացնել պաշտպանական համագործակցությունը մարտավարական և օպերատիվ մակարդակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մայիսին Ադրբեջանը 414 միլիոն դոլարով ավելացրել էր պաշտպանության և անվտանգության ծախսերը: Նոյեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, որ 2025 թվականին պաշտպանության ծախսերը կկազմեն գրեթե 5 միլիարդ դոլար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+