Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:21

Սահմանադրության փոփոխությունը հայ ժողովրդի գործն է. Ռուբինյանը պատասխանել է Թուրքիայի ներկայացուցչին

Սահմանադրության փոփոխությունը հայ ժողովրդի գործն է. Ռուբինյանը պատասխանել է Թուրքիայի ներկայացուցչին

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը խանգարում է թուրքական կողմի համապատասխան քաղաքական որոշման բացակայությունը, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«ՀՀ սահմանադրությունը միայն ՀՀ ժողովրդի գործն է։ Հայաստանը պատրաստ է առանց որևէ նախապայմանի, զուտ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա,  ունենալ բաց սահմաններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հենց վաղը Թուրքիայի հետ ունենալ դիվանագիտական կապեր, Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիր, եթե մեր հարևաններն ունենան նույն քաղաքական կամքը, ինչ Հայաստանտ, դա վաղը տեղի կունենա»,- ասել է Ռուբինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես 2009 թվականին, պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիայում թյուր պատկերացում կա, թե հայկական սփյուռքը կամ նրա դիրքորոշումը խոչընդոտ են Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման համար:

«Բազմիցս ապացուցվել է, որ դա այդպես չէ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետում: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին «տարածաշրջանային փոփոխություններին համապատասխան» իրականացնել տեխնիկական կարիքների գնահատում, որը թույլ կտա բացել Ախուրիկ/Աքյակա երկաթուղու սահմանային անցակետը:

Ավելի վաղ Ռուբինյանն ու Քըլըչը չորս հանդիպում էին անցկացրել՝ մեկը Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: Վերջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում, կողմերը պայմանավորվել էին սեղմ ժամկետներում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+