Բաքվի Սուրախանի շրջանում ադրբեջանական նավթային SOCAR ընկերության փորձարարական աշխատանքների ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով՝ կա 1 տուժած, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հրդեհը հրշեջները մեկուսացրել են, կանխել են կրակի տարածումը հարակից տարածքների և մոտակա տների ուղղությամբ։
Միջոցներ են ձեռնարկվում հրդեհն ամբողջությամբ մարելու ուղղությամբ, հավելել են ԶԼՄ-ները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







