Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:14

Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, հայտնում է Tasnim-ը։

Արարողության ընթացքում հոգևոր առաջնորդը հաստատել է նորընտիր նախագահի լիազորությունները ստանձնելու հրամանագիրը։ Փեզեշքիանը կպաշտոնավարի չորս տարի ժամկետով: Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ երկրի խորհրդարանում, որտեղ Փեզեշքիանը հրապարակային երդում կտա:

Գործակալությունը նշում է, որ Իրանի օրենսդրության համաձայն՝ երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում նոր նախագահը պետք է ներկայացնի իր ծրագիրն ու նախարարների թեկնածությունները: Պատգամավորները մեկ շաբաթվա ընթացքում կքննարկեն առաջարկված նախարարների լիազորությունները, այնուհետև կանցկացնեն վստահության քվեի եզրափակիչ նիստը:

Փեզեշքիանը հաղթանակ էր տարել Իրանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին՝ այդ պաշտոնը զբաղեցրած Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի ժամանակ զոհվելուց հետո:

Նա ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Արևմտյան Ադրբեջանում՝ էթնիկ ադրբեջանցիների ընտանիքում։ Սրտի վիրաբույժ է, պրոֆեսոր: 2016-2020 թվականներին զբաղեցրել Է Իրանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2001-2005 թվականներին եղել է Մոհամմադ Խաթամիի կառավարության առողջապահության և բժշկական կրթության նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+