Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:05

Պուտինն ու Ալիևը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը

Պուտինն ու Ալիևը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ նրանց տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում։

«Ավելի քան չորս միլիարդ ապրանքաշրջանառությունը և 4,3-4,5-ն Ադրբեջանի տնտեսությունում ռուսական ուղղակի ներդրումներն են։ Միտումը լավ է՝ առաջին կիսամյակում, իմ կարծիքով, արդեն կա 13 տոկոս աճ, ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ դրական է զարգանում»,- ասել է  նա։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ կողմերը կքննարկեն ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերը։ «Ուզում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը և, իհարկե, այստեղ առաջին տեղում է հայտնի Հյուսիս-հարավ մայրուղին։ Հուսով եմ՝ մենք նույնպես մի քանի խոսք կասենք այս մասին։ Հնարավորություններ կան այլ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերական համագործակցության»,- նշել է նա։

Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն հաստատակամ է իր տարածքում ընդլայնել Հյուսիս-հարավ միջանցքի ենթակառուցվածքները։

«Ես և դուք անցյալ անգամ Մոսկվայում քննարկեցինք Հյուսիս-հարավ նախագիծը: Դրանից հետո դրական իրադարձություններ են տեղի ունեցել, դրա մասին կխոսենք։ Մենք վճռական ենք ընդլայնել միջանցքի ենթակառուցվածքն Ադրբեջանի տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, սակայն չի համապատասխանում մեր գործընկերների և հարևանների մտադրություններին՝ առավելագույնս օգտագործելու այս նախագիծը», — նշվում է Ալիևի խոսքում։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հուլիսի 3-ին հայտնել է, որ ռուսական «Լուկօյլ», «Նովատեկ», «Տատնեֆտ» և «Սիբուր» ընկերությունները քննարկում են Ադրբեջանի հետ համատեղ էներգետիկ նախագծերը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+