Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 63 մարդ, վարակից զոհվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի: Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարի հայտարարությանը։
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով հիվանդանալու հաստատված դեպքերի թիվը հասել է 15 679-ի, անցած օրվա ընթացքում վիրուսի դրական արդյունք է ցույց տվել ևս 2148 թեստ:
Թուրքիայում վիրուսի բռնկումից ի վեր առողջացել են և հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր առմամբ 333 հիվանդ:
Այս պահին մոտ 979 հիվանդ բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







