Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:26

Թեհրանը դեմ է տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուն. Իրանի ԱԳՆ

Թեհրանը դեմ է տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուն. Իրանի ԱԳՆ

Իրանը դեմ է Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուն, հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է IRNA-ն, Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար:

Նրա խոսքով՝ տնտեսական համագործակցության ամրապնդումն ու կապերի ընդլայնումն արդյունավետ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման հաստատման գործում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է նաև տարածաշրջանային ներուժի, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար։

Ապրիլի 6-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երևանն ու Թեհրանը մշտական ​​կապի մեջ են, և կողմերի միջև թյուրիմացություն չկա։ Նա ընդգծել էր, որ հայկական կողմն Իրանից որևէ բացասական արձագանք չի լսել ապրիլի 5-ի հանդիպման վերաբերյալ։

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել էր, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացման համար առաջիկա չորս տարում, Բլինքենն, իր հերթին, հայտարարել էր Հայաստանին 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու ԱՄՆ պատրաստակամության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+