Վրաստանը չեղարկել է COVID-19 արագ թեստերի մատակարարման պայմանագիրը չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության հետ, որի որակը կասկածելի էր դիտվել Իսպանիայում: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հայտարարությունը տարածել է sputnik-georgia-ն: Արագ փորձարկման կասկածելի որակ ունեցող բոլոր թեստերը վերադարձվել են Չինաստան:
Բանակցություններ են ընթանում մեկ այլ ընկերության հետ: Առաջիկայում առաջին երկու հազար թեստերը կհասնեն Վրաստան: Եթե թեստերի որակը համապատասխանի չափանիշներին, ապա ձեռք կբերվի ևս լրացուցիչ խմբաքանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







