Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:58

The Washington Post-ն Ալիևին մեղադրել է Ադրբեջանում կոռուպցիան բացահայտող մամուլը ճնշելու մեջ

The Washington Post-ն Ալիևին մեղադրել է Ադրբեջանում կոռուպցիան բացահայտող մամուլը ճնշելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճնշումներ է գործադրում անկախ լրատվամիջոցների նկատմամբ, որոնք բացահայտում են երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը, գրում է The Washington Post-ը՝ մեկնաբանելով Abzas Media-ի լրագրողների վերջին ձերբակալությունները։

«Ադրբեջանում, մի երկրում, որը կառավարվում է ավտորիտար ռեժիմի կողմից, այդ մասին հաղորդելու համար պահանջվեց Abzas Media-ի անկախ լրագրողների հնարամտությունն ու քաջությունը: <…> Այս ամիս լրագրողները վճարեցին իրենց խիզախության համար»,- գրել է թերթի խմբագրությունը։ The Washington Post-ը հիշեցրել է, որ նոյեմբերի 20-ին իրավապահները ձերբակալել են Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, հաջորդ օրը՝ գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզիին, ով հետաքննում էր Ալիևի և նրա ընտանիքի անդամների մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին, իսկ նոյեմբերի 30-ին՝ կայքի մեկ այլ լրագրող Նարգիզ Աբսալամովան։

Abzas Media-ն զբաղվում էր չվճարվող ընկերությունների, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և այլ քաղաքական գործիչների հարստության մասին նյութերի հրապարակմամբ։ Նրանց վերջին հոդվածը վերաբերում էր Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի ընտանիքի անդամների բիզնեսին։ Թերթն ընդգծել է, որ բոլոր լրագրողները բերման են ենթարկվել շինծու և անհիմն գործերով, որոնց նպատակը ռեժիմի քննադատներին վախեցնելն է։

«Դատախազությունն ասել է, որ լրագրողները նպատակ ունեին ապօրինաբար խոշոր գումարներ տեղափոխել  Ադրբեջան։ Եթե ​​մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում: Լրագրողները հերքել են մեղադրանքները և նշել, որ իրենց հետապնդում են իրենց աշխատանքի համար»,- բացատրվում է հոդվածում։

Հուլիսին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել էին նաև ընդդիմության առաջնորդ և գիտնական Գուբադ Իբադօղլուին։ Նրան մեղադրում էին կեղծ փողերի թրաֆիքինգի մեջ, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները նրա ձերբակալությունը կապում էին երկրի իշխանությունների քննադատության հետ։ Նոյեմբերին Բաքուն երեք ամսով երկարաձգել էր նրա կալանքը։ Իբադօղլուի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նպատակներից մեկը Ալիևի անձնական հարստացումն էր հայերից խլված տարածքների հաշվին։

Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում» զեկույցում Ադրբեջանը ստացել էր 9 միավոր 100-ից, իսկ «Անցումային փուլում գտնվող երկրները»՝ 1.07 միավոր 7-ից: Կազմակերպությունն Ադրբեջանը ճանաչել էր որպես «կոնսոլիդացված ռեժիմ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+