Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել․ Բաքվում Իրանի դեսպան

Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել․ Բաքվում Իրանի դեսպան

Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել, հայտնում է ParsToday-ը։

Նշելով, որ Իրանի ղեկավարներն ընդգծում են Արաքսի ճանապարհային միջանցքը, Ադրբեջանում Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է.՝ «Վերջին հանդիպումներում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրագործման անհրաժշետությունը և երկաթուղային կապը կիրականացվի Ադրբեջանի կողմից 500 միլիոն դոլարի ներդրմամբ»։

Սեյյեդ Աբբաս Մուսավին՝ նշելով, որ նոր էջ է բացվում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, հավելել է․ «Կառավարությունը ձգտում է հարաբերությունների համակողմանի զարգացման և Արաքսի ճանապարհային միջանցքի մասին համաձայնագրի իրականացման»։

Մուսավին հավելել է. «Այսօր մենք կանգնած ենք նոր Կովկասի առջև, և մենք պետք է փորձենք ակտիվ դերակատարությամբ հանդես գալ այս նոր միջավայրում, որը Հարավային Կովկասը կվերածի աշխարհի տարանցիկ և առևտրային անցուղու»:

Իրանի դեսպանը նշել է՝ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքին ամբողջությամբ կցվելուց հետո, Կովկասում խաղաղության և զինադադարի հաստատման տարբեր նարատիվներ են առաջ քաշվել, իսկ այդ ընթացքում արևմտյան երկրները փորձել են իրենց սխալ նարատիվների հիմամբ Իրանին այս տարածաշրջանի հավասարումներից հանելու հարցին հետամուտ լինել, սակայն տարբեր մակարդակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս հարցը դուրս է եկել օրակարգից»:

Նշելով, որ տարածաշրջանային և միջազգային գործողություններով, որոնց մենք ականատես ենք, բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել , Մուսավին ասել է․ «Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին երկու երկրների պայմանավորվածությունը պատեհ հնարավորություն է, ընդորում մենք պետք է ազգային և նույնիսկ միջազգային մոտեցում ունենալով, այն իրականացնելու համար՝ ազգային ու տարածաշրջանային տարբեր մակարդակներում ստեղծել ներքին տեսական և գործառնական առավելագույն լայն կոնսենսուս»:

Նշելով, որ Իրանի ղեկավարներն ընդգծում են Արաքսի ճանապարհային միջանցքը, Ադրբեջանում Իրանի դեսպանն ասել է. «Վերջին հանդիպումներում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրագործման անհրաժշետությունը և Ադրբեջանի նախագահը կարգադրել է 8 մլն դոլար հատկացնել Աղբանդ-Քալալե կամրջի նախագծի իրագործման համար, իսկ երկաթուղային կապը նույնպես կիրականացվի ապագայում՝ Ադրբեջանի 500 մլն դոլարի ներդրմամբ»:

Մուսավին հավելել է.«Այսօր մենք պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ յուրաքանչյուր ձայն, որը բարձրացվում է Իրանի և Ադրբեջանի երկու երկրների միջև տարաձայնությունների և տարանջատման ուղղությամբ, բարեկամի ու բարյացակամորեն հնչած ձայն չէ, և մենք պետք է օգտագործենք ստեղծված հնարավորությունները առավելագույնի հասցնելու՝ Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ համագործակցությունը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+