Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:45

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն առանձին կանչել է Բաքվում ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարներին, ինչպես նաև երկրում Ֆրանսիայի դեսպանին։ Վարչությունը նրանց բողոք է հայտնել «անօրինական ֆինանսական գործարքների» պատճառով։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ հայտարարությունը, հանդիպումների ժամանակ «ասվել է, որ «AbzasMedia» լրատվական պորտալը, այս երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացնում է անօրինական ֆինանսական գործարքներ։

Բաքուն նաև հայտարարել է, որ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), FreedomNow-ն, New Democracy Fund-ը և այլ կազմակերպությունները, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, իրականացրել են ապօրինի միջոցների փոխանցումներ Ադրբեջան, անօրինական ներդրում կատարել։ 

Ըստ ԱԳՆ-ի՝ այդ գործողությունները հանդիսանում են Ադրբեջանի օրենսդրության խախտում, ինչպես նաև դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում։

Ըստ Turan-ի՝ նոյեմբերի 20-21-ը բերման են ենթարկվել Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սենինջ Վագիֆգիզին, ռեժիսոր Ուլվի Հասանլին և ակտիվիստ Մուհամմդե Կեկալովը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության մեջ։ Նշվում է, որ թե՛ լրագրողներն են հերքել այս մեղադրանքները, և թե՛ միջազգային կազմակերպությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+