Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 352 հազար բնակչությամբ, օջախի խորությունը կազմել է 10 կմ։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







