Վրաստանի կառավարական «Грузстат» գործակալության տվյալներով՝ այս տարվա հուլիսից սեպտեմբեր Վրաստան այցելուների թվով Հայաստանն զբաղեցրել է երրորդ տեղը, հայտնում է kommersant.ru-ն։
Այս ցուցանիշով առաջին տեղում Ռուսաստանն է, այս երկրից Վրաստան է ժամանել 478,4 հազար մարդ։ Սա երրորդ եռամսյակում կովկասյան երկիր այցելած բոլոր այցելուների գրեթե մեկ քառորդն է (24,4%)։ Ռուսներն առաջ են անցել Թուրքիայից (21,3%) և Հայաստանից (12,9%)։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ երրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 2,7 մլն մարդ։ Դա 19,4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այցելուների 42,5%-ը 31-50 տարեկան են, հյուրերի 54%-ը տղամարդիկ են։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո «մոտ 100 հազար ռուսներ հաստատվել են Վրաստանում»։ Նա նշել էր, որ Վրաստանում հաստատված ռուսներն «իրենց պահում են այնպես, ասես տանը լինեն» և մտահոգություն էր հայտնել, որ ՌԴ քաղաքացիների զանգվածային տեղաշարժը «վերահսկելի չէ»։
ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար
Եվրոպական միությունը պետք է վերաուղղորդի Կարմիր ծովում իրականացվող իր Aspides ռազմածովային առաքելությունը դեպի Հորմուզի նեղուց, «երբ պայմանները թույլ տան» այնտեղ...






































