Սեպտեմբերի 3-ին, Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում՝ Քյուրդամիր կայարանից 14 կմ դեպի հարավ գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ է, հայտնում են Ադրբեջանական լրատվամիջոցները։ Երկրաշարժը զգացվել է նաև հարակից շրջաններում։
Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում 4․8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Ստեփանակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







