Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Գործակալության տվյալներով՝ Սինջիկի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 10:34-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10,88 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հազարավոր հետցնցումներ, զգացվել էին երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







