Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:17

Բողոքի ցույցը ցրելու ժամանակ տուժել են ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչները

Բողոքի ցույցը ցրելու ժամանակ տուժել են ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչները

Հունիսի 20-ին բողոքի ցույցը ցրելու ժամանակ տուժել են Ադրբեջանի Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մոտ 10 գյուղացի վիրավորվել է, ևս 6 հոգի բերման է ենթարկվել։ Ոստիկանության աշխատակիցները հատուկ տեխնիկա են կիրառել՝ ցրելու բողոքի ակցիան ընդդեմ Գադաբայի հանքավայրում ոսկու հանքաքարի արդյունահանման թափոնների արտահոսքի արհեստական ​​լճակ կառուցելու դեմ:

«Մենք բողոքեցինք, և ոստիկանությունը մեր դեմ գործարկվեց։ Մեզ սկսեցին ուժով ցրել, արցունքաբեր գազ կիրառեցին, կոպտորեն հրեցին, մի քանիսն ընկան։ Մի տարեց կնոջ բալոնից գազ են ներարկել հենց դեմքին, թեև նա, խեղճը, ոստիկանների խնդրանքով լքում էր տարածքը»,- ասել է գյուղի բնակիչ Սուրայա Ալիևան։

Իր հերթին, Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ «հունիսի 20-ի կեսօրին Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղում մի խումբ անձինք ապօրինի միջամտություն են իրականացրել արհեստական ​​լճի կառուցմանը»։ 

«Դիտավորյալ չենթարկվելով օրենսդրական պահանջներին՝ բութ առարկաներով մարմնական վնասվածքներ են հասցրել մի քանի աշխատողների և փորձել դիմադրություն ցույց տալ ոստիկաններին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի գործողության մասնակիցները հեռացվել են տարածքից»,- հայտնել են նախարարությունից։

Գադաբայի հանքավայրը մշակվել է 2009 թվականից բրիտանական Anglo Asian Mining ընկերության կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+