Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հայտարարություններում պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին իրանական ուղղությամբ լարվածության սրման դեպքում, կարծում է քաղաքագետ, քաղաքական փորձագետ, ազգամիջյան հարաբերությունների փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Էրդողանի համար չափազանց կարևոր էր ցույց տալ թե՛ Թուրքիայի ներսում իր ընտրողներին, թե՛ դաշնակից Ադրբեջանի քաղաքացիներին, որ Անկարան պատրաստ է աջակցել «եղբայրական երկրին» իրանական ուղղությամբ լարվածության սրման դեպքում»,- նշել է քաղաքագետը։
Էրդողանը հունիսի 14-ին հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից։ «Թեհրանի դիրքորոշումը վիշտ է հարուցում Բաքվում և Անկարայում։ Իրականում իրավիճակը պետք է վիշտ պատճառի նաև նրանց [Իրանին]»,- ասել էր Թուրքիայի ղեկավարը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, հնարավոր կլինի բացել նաև Պեկին-Լոնդոն երթուղին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







