Թուրքական ռազմական տեխնիկայի «Akincilar1» ընկերությունը ձեռնարկություն կհիմնի Ադրբեջանում։
«Anadolu»-ն հայտնել է, որ ընկերությունը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի հետ, որի համաձայն երկրում կստեղծվի համատեղ արտադրական ձեռնարկություն և լաբորատորիա։
Ընկերության խորհրդի ղեկավար Ահմեթ Ջան Ուզունթեփեի խոսքով` «առաջին անգամ Ադրբեջանում կարտադրվի զրահակայուն պաշտպանական արտադրանք»: Նշվում է, որ Աքընջըլարը ներկայումս Իզմիրում արտադրում է զրահաբաճկոններ, բալիստիկ սաղավարտներ, համազգեստներ և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







