Վրաստանն այս տարի չի մասնակցի ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվող Defender-23 բազմազգ զորավարժություններին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
«Ելնելով Պաշտպանության ուժերի նպատակներից և խնդիրներից՝ մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ակտիվ շփման միջոցով որոշվել է ավելի շատ ջանքեր և ռեսուրսներ ուղղել միջազգային և ազգային զորավարժություններին, որոնք ծառայում են կոնկրետ նպատակների»,- ասված է հայտարարությունում։
Գործակալությունը նշել է, որ պաշտպանական ուժերը մշտապես մասնակցում և միջազգային վարժանքներ են անցկացնում՝ մարտունակությունը բարելավելու նպատակով․ որոնց թվում են Վրաստանի և ԱՄՆ-ի ամենամյա համատեղ լայնածավալ բազմազգ զորավարժությունները, ինչպիսիք են Noble Partner-ը և Agile Spirit-ը:
Defender-23 զորավարժությունները մեկնարկել են ապրիլի 22-ին, դրանք ղեկավարում է ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը Եվրոպայում և Աֆրիկայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







