Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:09

ԵԱՀԿ ղեկավարը Երևանին և Բաքվին դեէսկալացիայի և անմիջական շփումների կոչ է արել

ԵԱՀԿ ղեկավարը Երևանին և Բաքվին դեէսկալացիայի և անմիջական շփումների կոչ է արել

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել ուղիղ շփումները հարաբերությունների կարգավորման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա վստահություն է հայտնել, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները խաղաղություն ապահովելու համար։

«Տեղեկություն եմ ստացել հայ – ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին (ապրիլի 11-ին- խմբ. Armenia Today)։ ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև հաղորդակցություն լինի, և կանխվի նման միջադեպերը։ Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի նման երկխոսություն և հաղորդակցություն տեղի ունենա», — հայտարարել է Օսմանին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ երկու կողմերի համար էլ կարևոր է խաղաղությունը։ «Ես կողմերին կոչ եմ անում մեխանիզմներ օգտագործել խաղաղության ապահովման համար։ Բոլոր հակամարտությունները, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին», — նշել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Օսմանիին պատմել էր Հայաստանի հետ պայմանագրի շուրջ աշխատանքի մասին: Ալիևը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը «ընթանում է երկու ուղղությամբ՝ Ղարաբաղի հայերի վերաինտեգրում և Հայաստանի հետ բանակցություններ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ»:

ԵԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր ապրիլի 10-13-ը Վրաստան, Ադրբեջան և Հայաստան իր ղեկավարի այցի մասին: «Ուղևորությունը կկենտրոնանա Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրների լուծման և երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության խթանման վրա», — նշվում էր հաղորդագրության մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 11-ին հայտնել էր, որ Ադրբեջանը, այդ թվում՝ ականանետերից, գնդակոծել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողներին: Հայաստանը դիմել է պատասխան գործողությունների։ Գերատեսչության տվյալներով՝ զոհվել է 4 հայ զինվորական, ևս 6 — ը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել Է զոհվածների անունները։ 

Armenia Today-ի ապրիլի 11-ի գնդակոծության մասին պատմել են նաև Տեղ գյուղի երկու բնակիչներ։ Նրանք նշել են, որ այն սկսել են ադրբեջանցի զինվորականները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+